Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

«Մե կույր աղիք հանելու համար հղի կովս տփի գետնին»

«Մե կույր աղիք հանելու համար հղի կովս տփի գետնին»
01.02.2019 | 04:29

Վերջերս Հանրային ռադիոյի եթերում խոսվում էր նախարարների երդում տալու մասին, և եթերում հնչեց մի կնոջ ձայն. «Նախարարը երդում կտա, բայց կաշխատի բժշկի պես». նկատի ուներ այն, որ յուրաքանչյուր բժիշկ, մասնագիտական գործունեություն ծավալելուց առաջ, թեև տալիս է Հիպոկրատի երդումը («Երդվում եմ Ապոլոնով և բոլոր աստվածներով, որ անձնվիրաբար և ազնվաբար կծառայեմ մարդկանց»), սակայն հաճախ այն անտեսում է։


Մարդիկ այսօր գոհ չեն բժիշկների գործունեությունից, որի հիմնական առանցքը հիվանդ-փող-բժիշկ եռամիասնությունն է։ Տարածված է այն իրողությունը, որ հիվանդին զննելուց առաջ առաջարկում են որոշ գումար «մուծվել»։ Սա մեր իրականությունն է հիվանդ-բժիշկ փոխհարաբերության մեջ, որտեղ փողը մղվում է առաջին պլան։ Այսպիսի հարաբերության մեջ Հիպոկրատի երդումը մանրանում է, փոշիանում և լուծվում բիզնեսի ամենակուլ երախում։ Ճշմարիտ է, որ կան բարեխիղճ բժիշկներ, բայց նրանց մասին սրտից բխած բարի խոսքը կորչում է շատերի մասին ասված վատ խոսքերի մեջ։ Հիպոկրատը նշում է, որ բոլոր արվեստների մեջ ամենաաստվածայինը բժշկությունն է։ Գուցե այդ ճշմարտությունն է պատճառը, որ ժողովուրդն այդքան զգայուն է բժշկի գործունեության նկատմամբ։ Մեզ մոտ բնակչության հիմնական մասն աղքատ է, և ցանկացած լուրջ հիվանդություն կլանում է նրա ողջ խնայողությունը, հաճախ էլ մղում բանկերից կախվածության, և մարդն ավելի է աղքատանում։ Մի անգամ գյուղի ակումբի մոտ հավաքված մի տղամարդ զայրացած ասում էր. «Մե կույր աղիք խանելու համար հղի կովս տփի գետնին, մկա ինչո՞վ ապրեմ»։ Ցավոք, այդպիսի խոսակցություն գյուղերում հաճախ կլսես։ Բժշկությունը չպետք է վերածվի բիզնեսի, սակայն այլ է իրողությունը, և դրանից չես կարող փախչել։ Բժշկությունը և արդարադատությունը դարեր շարունակ համարվել են էլիտար մասնագիտություններ, գուցե դա է պատճառը, որ ժողովուրդը շատ զգայուն է բժշկի և դատավորի ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ։ ՈՒստի իմ հորդորանքն է` բժիշկ, հիվանդին զննելուց առաջ, արդարադատ, վճիռ կայացնելուց առաջ, հայացքդ ուղղիր երկինք և մրմնջա. «Տե՛ր աստված, օգնի՛ր ինձ վճիռ կայացնելու»։ Միաժամանակ չպիտի թույլ տալ նաև այն պախարակելի պահվածքը, որ երբեմն դրսևորում են առանձին մարդիկ բուժաշխատողների նկատմամբ։ Դեռևս «սովետի վախտ» մի հոդվածով անդրադարձել եմ այդ հարցին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Այնպես որ, այդ հարցը եղել է և կա։ Ինչևիցե, հիվանդատեր-հիվանդ-բժիշկ փոխհարաբերության մեջ արդար դատավորն Աստված է, և նա կտա ամեն մեկին իրենը։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ընտանեկան բժիշկ
Լճաշեն

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ

class="addthis_toolbox addthis_default_style " addthis:url="https://www.irates.am/hy脙聝脝聮脙聜脗垄脙聝脗垄脙垄芒聜卢脜隆脙聜脗卢脙聝芒聙職脙聜脗聺脙聝脝聮脙聜脗垄脙聝脗垄脙垄芒聜卢脜隆脙聜脗卢脙聝芒聙職脙聜脗聺/1683528006">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը